Ճամփորդություններ, Uncategorized

Իմ ճամփորդությունը Լոռի

Բարև ձեզ։ Այսօր ես կպատմեմ, թե ինչպես ճամփորդեցի Լոռու մարզ։ Մեր ընտանիքը մենակ չէր գնացել Լոռի։ Մենք մեր ամենամոտիկ ընկերների հետ էինք գնացել Լոռի։ Նրանց անուններն են Լիլի, Դանի, Աննա, Մարիաննա, Ռաքել։ Նրանք մեր հետ գալիս էին Լոռու մարզ։ Ճանապարհին մենք տեսանք շատ — շատ կենդանիներ՝ կովեր,  գառնուկներ, ձիեր, զամբիկներ։  Շատ եկեղեցիներ մտանք, տարբեր հետաքրքիր նկարներ տեսանք եկեղեցու պատերին։ Հովհաննես Թումանյանի տուն թանգարան մտանք, այնտեղ տեսանք նրա շորերը, իր հոր՝ Տեր Թադևոսի հոր թուրը, կար բրինձե հատիկի վրա Հովհաննես Թումանյանի նկարը։Երբ տեղ հասանք, մենք նկատեցինք, որ տանը կա այգի, իսկ այգու մեջ կար պառկելու թելերերից ճոճանակ։ Եկավ գիշեր։  Մենք հետաքրքիր հանելուկներ էինք պատմում և գուշակում, իսկ հետո Ընկեր Լեվոնը պատմեց հետաքրքիր պատմություն։ Իսկ արավոտյան գնացինք տուն։

DWlVnDwWAAAOiS4